Կոմիտասի շուկան շատ եմ սիրում:
Երեք-չորս տարեկան հասակում` պապիկիս հետ հաճախ էինք գնում այնտեղ:
Կոմիտասի շուկան ներսից |
Շուկայի ներսում ընդամենը մի քանի վաճառողներ են |
Իր ամենօրյա գնումներից զատ անպայման ինձ համար գնում էր նաև ադի-բուդի:
Ադի-բուդին վաճառում էին անմիջապես շուկայի մուտքի մոտ` ահռելի մեծ մեշոկներից:
Կես կիլոգրամանոց ապակե բանկաներով ադի-բուդին լցնում էին թերթից պատրաստած կուլյոկների մեջ:
Այն ժամանակ ցելոֆանե տոպրակներ չկային, և մարդիկ իրենց գնումները դնում էին այսպիսի ցանցառոտ պարանից պայուսակների (авоська) մեջ:
Շուկան միշտ մարդաշատ էր և ինձ համար կարևոր էր, որ այդքան մարդու մեջ չկորեի:
Ընդհանուր աղմուկի մեջ լսվում էր ռադիոյի ձայնը:
Շուկայում բարձրախոս կար կախված պատուհանների մոտ, որտեղից ինձ համար անհասկանալի հայտարարություններ էին անում:
Բարձրախոսը այսօր էլ կա: Կենտրոնի պատուհանի տակ է այն |
Երկրորդ հարկում վաճառում էին կարտոֆիլ և այլ բանջարեղեն:
Այսօր այդտեղ ևս դատարկություն է |
Շուկայի մյուս թևում վերևը կաթնամթերքի բաժինն էր: Պանրի և գյուղական կաթի հոտը մինչ օրս տպավորվել է:
Կաթնամթերքի բաժին |
Վերջում գտնվում էր մսի բաժինը, որտեղից թարմ միս, բաստուրմա և խաշի պարագաներ կարելի էր գնել: Ի դեպ մինչև 6 տարեկան ես հաստատակամ էի մսավաճառ դառնալ: Որ հարցնում էին ինչ եմ դառնալու, անվրեպ պատասխանում էի` "Մսավաճառ":
Մսի բաժինը շուկայի վերջնամասում էր |
Այստեղ էին վաճառում միսը |
Այսօր պատկերը այլ է:
Կոմիտասի շուկան դանդաղ, բայց վերանում է:
Բացօթյա մասում նույնպես աշխուժություն չկա: Գնորդները և վաճառողները շատ հազվադեպ են:
Բացօթյա տաղավարներում վաճառողները մի քանիսն են |
Ամբողջ շուկայում սոխը մի տեղ են վաճառում |
Այստեղ էլ է դատարկություն |
Կոմիտասի շուկա |
Ցավալի կլինի, եթե Կոմիտասի շուկան ևս արժանանա Փակ շուկայի ճակատագրին:
Ինչպես անել, որ վաճառողներ և գնորդներ լինեն?
Որ շուկան գործի: Որ հողը մշակեն և նրա բարիքը վաճառեն այստեղ:
Այսօր սրանք դեռ անլուծելի հարցեր են մեր իրականության մեջ: