Այսօր Ստյոպա Սաֆարյանը մամուլի ասուլիս է տվել լրագրողներին, որտեղ մասնավորապես ասել է. «Եթե չփոխվի Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու մտադրությունը, թիվ 1 ընտրատարածքում ստեղծվի որոշ չափով ազատ ընտրություն անցկացնելու հնարավորություն, ես կարող եմ հայտարարել ընտրությունների իմ մասնակցության մասին:
Այս ընտրատարածքում ես չափազանց պարտավորեցնող քվե եմ ստացել: Եթե կայանալիք ընտրություններում հաջողվի ինչ-որ չափով հավասար մրցակցությւոն ապահովել, ես հիմքեր կունենամ մտածելու անգամ հաղթանակի մասին»:
Ստյոպա Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն հայտնած միակ թեկնածուն է: Կարծում եմ մեծ է նրա հաղթելու հնարավորությունը, Սաֆարյանը ընտրությունների ընթացքում հավաքել էր ավելի քան 10000 ձայն... Եվ կարծում եմ սա լուրջ թիվ է և բոլոր շանսերն ունի հաղթանակի հասնելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել