1in.am-ը գրում է.
Ադրբեջանական գերությունից վերադարձած գերի Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
«Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում կմնա 10 օր»,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդը հարցերին դժվարությամբ, մի կերպ է պատասխանում:
Հիշեցնենք, որ 77-ամյա գերեվարված Խոջոյանին Ադրբեջանն սկզբում դիվերսանտ էր հայտարարել, իսկ ավելի ուշ վերադարձրել Հայաստանին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_259757.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



