Panorama.am-ը գրում է.
Երևանյան հանդիսատեսն այսօր առաջին անգամ կդիտի Սերժ Ավետիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:
Սերժ Ավետիքյանն, ով նախօրեին այս ֆիլմի համար արժանացել է պետական մրցանակի, ֆիլմի երևանյան պրեմիերայից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ գաղափարը ծնվել է Կիևում:
«Փարաջանովին անձամբ ծանոթ լինելն ինձ լեգիտիմություն էր տալիս: Եթե ես չճանաչեի նրան, նրա հոտը, նրա մատները, ես`իբրև դերասան, պիտի գնայի դեպի կոմպոզիցիա: Ես պիտի մարսեի: Պիտի թողնեի իմ մարմինը, որ ֆիլմում առանց գրիմի է, ես մնամ ես, և ճիշտ հնչի այն Փառաջանովը, որն էկրանի վրա է: Եթե ես չճանաչեի նրան, կփորձեի կրկնօրինակել: Մագնիսական ուժը նկարահանումների ժամանակ շատ, շատ մեծ էր իմ մեջ: Բոլոր ֆիլմերում ես ռեժիսոր Փարաջանովն էի, որը կարող էր չխաղալ, այլ պարզապես լինել ֆիլմերի ռեժիսորը: Խորամանկ քայլ էր, ինձ առաջարկել այս ֆիլմի ռեժիսորը դառնալը»,- անկեղծացավ Սերժ Ավետիքյանը:
Ֆիլմի համառեժիսորի և գլխավոր դերակատարի խոսքով, ֆիլմում Փարաջանովը ֆիլմ է նկարում, որի ընթացքում կար իդեոլոգիական սոցցենզուրա, որը կարողացավ շրջանցել Փարաջանովը:
«Ստեղծագործել որևէ կոնտեքստում և գտնել քո յուրահատուկ լեզուն, որով կարող ես մատուցել հանդիսատեսին: Ինձ համար սա մեծ փորձ էր: Ֆիլմի թակարդներից մեկն այն էր, որ կոպիա անելու պրոցես չլիներ, ես կարող եմ նմանվել իրեն, ֆիլմն էլ իր ֆիլմին: Ես չեմ նմանակում, հիշեցնում եմ իրեն՝ որոշ չափով մոտենալով իրեն»:
Սերժ Ավետիքյանը նշեց, որ սցենարը դոկումենտացված մոտեցում է, Փարաջանովի կյանքի վերջին 30 տարիների մասին է: Ֆիլմը մոտ մեկ մլն եվրո ստացել է Ուկրաինայի կողմից: Ֆրանսիայի մանսակցությունը 25 տոկոս է, Հայաստանինն ու Վրաստանինը՝ 10-ական: Ֆիլմի ընդհանուր բյուջեն 2 մլն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ