
♦ «Սա մարքեթինգային հոլոքոստ է: ...Ինքներս մեզ պաշտպանելու ու մեր մտածողության մեջ հիմարությունների ներթափանցելու դեմ պայքարելու համար մենք պետք է սովորենք կարդալ ու խթանել մեր երևակայությունը, զարգանցնել մեր սեփական գիտակցությունը, մեր հավատալիքների համակարգը: Մեր միտքը պաշտպանելու ու գիտակցությունը պահպանելու համար մենք բոլորս ունենք այս կարողությունների կարիքը»: Հենրի Բարտ, «Փոխարինող ուսուցիչը»
♦ «Ինչպես կարող ես ինքնուրույն երևակայել, եթե բոլոր պատկերները քեզ մշտապես պարտադրվում են»: Հենրի Բարտ, «Փոխարինող ուսուցիչը»
♦ «Երկակի մտածողություն, երբ գիտակցաբար հավատում ես ստերին` իմանալով, որ դրանք ճիշտ չեն»: Հենրի Բարտ, «Փոխարինող ուսուցիչը»
♦ «Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երիտասարդներին այնպես առաջնորդելու, որ նրանք երբեք չկոտրվեն, չհանձնվեն ու աննշան չմնան կյանքում, գտնեն իրենց կյանքի իմաստը»: Հենրի Բարտ, «Փոխարինող ուսուցիչը»

♦ Մեզ որսում են: Բոլորն այստեղ են բերվել նույն նպատակով: Այս մոլորակը խաղի անցկացման վայր է, և մենք ենք խաղը: ... Նրանք ուղղակի պառակտում են մեզ ու հետևում. փորձարկման են ենթարկում մեզ: Ռոյս, «Գիշատիչները»
♦ Նա անուղղելի կարողություն ունի կործանելու այն ամենը, ինչ սիրում է: Ջեք Դրիսկոլ, «Քինգ Քոնգ»

♦ Երբեմն ինձ թվում է, թե մենք ապրում ենք այս կամ այն բանը, միայն ասելու, որ դա պատահել է մեզ հետ: Ասելու, թե դա հենց մեզ հետ է պատահել, և ոչ թե մեկ ուրիշի: Ես ապրում եմ նույն աշխարհում, որտեղ մյուսներն են ապրում: Ես ուղղակի տեսնում եմ ավելին: Ջեք Սթարքս, «Պիջակ»
♦ Քո դուստրը մեծանում է այն նույն կյանքով, որով դու: Ու նա այնքան շատ է կարոտում քեզ: Երբեմն իսկական կյանքը կարող է միայն սկսվել մահվան գիտակցությունից: Ու ամեն ինչ կարող է ավարտվել հենց այն ժամանակ, երբ ամենաքիչն ես ուզում: Ջեք Սթարքս, «Պիջակ»
♦ Կարևորն այն է, որ միշտ հիշես, որ քանի դեռ ողջ ես, երբեք էլ ուշ չէ: Ես քեզ վստահեցնում եմ՝ կարևոր չէ, թե որքան վատ է թվում ամեն ինչ, ամեն ինչ ավելի լավ է երևում արթուն վիճակում, և ոչ թե քնած: Ջեք Սթարքս, «Պիջակ»
♦ Երբ մեռած ես, միակ բանը, որ ուզում ես, հետ վերադառնալն է: Ջեք Սթարքս, «Պիջակ»

♦ Պատերազմներ ծնում են արդարադատությունը և ակնընդական սկզբունքը: Թրեյվիս, «Փորձարկում»
♦ Ոչ ոք կախարդական կարողություններ չունի: Դու պետք է պինդ լինես: Դու պետք է ցույց տաս նրանց, թե ինչից ես ստեղծված: Հայրս ինձ երբեք չի սովորեցրել սրա մասին: Լյուիս Սիմո, «Վեց ճանապարհ դեպի կիրակի»
♦ «Չարը» (evil) հակառակ ուղղությամբ «ապրիր»՝ (live) կկարդաս: Ռիչի, «Սեմի ամառը»
♦ Ամեն ինչ վերաբերմունքից, ընկալումից է կախված: Ռիչի, «Սեմի ամառը»
♦ Ինչ-որ իրական մի բան ստանալու համար ինքդ քեզ պատմություններ պատմելը թակարդ է: Բլում, «Բլում եղբայրները»

♦ Նույն բանն է, օրն է ուրիշ: Ջեք, «Սիրո դառնությունը»
♦ Դու և ես ասես մի փոքրիկ հաճույք լինենք մեր ցավով: Հարրի, «Թթվածին»
♦ Բոլորն էլ իրենց առաջին անգամ ունեն: Նույնիսկ դու: Առնի Ֆինլշտեյն, «Վեց ճանապարհ դեպի կիրակի»



