1in.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Պեկինի համալսարաններից մեկում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ խոսքի ու հավատի ազատությունը պետք է դառնան համատարած՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեկշաբաթյա այցով Չինաստանում գտնվող Միշելը հայտարարել է, որ իշխանությունները իրենց քաղաքացիներին պետք է երաշխավորեն ազատ մատչում տեղեկությանը, քանի որ դա երկիրն ավելի հզոր է դարձնում: 

Միշել Օբաման իր մոր ու աղջիկների հետ Չինաստանում հյուրընկալվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կնոջ՝ Պեն Լիյուանի հրավերով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել