Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հանրահավաքին այսօր ելույթ ունենալով ամբիոնից՝ ասաց, թե կենսաթոշակային բարեփոխմանն իրենք դեմ էին դեռ 2009 թվականին:
«Ավելի ուշ՝ 2012 թվականին Կառավարությանն ասացի, որ անհեթեթ է այս օրենքի ընդունումը»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ի պայքարը քաղաքական պայքար չէ, այլ պայքար է կատարյալ հիմարության դեմ:
Հրանտ Բագրատյանն իր խոսքում նշեց, թե Կառավարությունն ասում է, թե սա Չիլիի, Էստոնիայի և Ռուսաստանի փորձն է: «Մենք չենք եղել Չիլիում և Էստոնիայում, բայց գրավոր դիմել և ստացել ենք բոլոր մանրամասները: Մեզ անընդհատ ասում են, թե բա թոշակառուներին չպահե՞նք: Ա՛յ ընկերներ, թոշակառուներին պահելու հազար ու մի ձև կա. սկսած նրանից, որ կենսաթոշակային տարիքը կարելի է ավելացնել»,-նշեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



