Ռուսները լավ խոսք ունեն. «За что боролись, на то и напоролись»: Հիմա իսկ և իսկ Ուկրաինայի դառը պատմությունն է. երկու անգամ Մայդան արեցին ու երկու անգամ հայտնվեցին ավելի վատ պայմաններում, քան մինչև մայդաններն էին, իսկ հիմա էլ հայտարարվում է, որ այս շաբաթ-կիրակի սկսվելու 3-րդ Մայդանը, որովհետև Մայդանշիկները խիստ դժգոհ են նոր կառավարության գործունեությունից ու պատրաստվում են հետ վերցնել Ղրիմը, ինչպես նաև վերջնականապես հաշվեհարդար տեսնել օլիգարխների ու հին չինովնիկների հետ:
Տարբերությունը նապորրդ մայդանի համեմատ լինելու է այն, որ այս անգամ չի լինելու ոստիկանություն ու Բերկուտ, որ պաշտպանի շլդիկի տեսքով Յացենյուկին ու իր կոլլեգաներին, իսկ այ մայդանի ակտիվիստները այս անգամ առավելապես ոչ թե փայտերով ու մոլոտովի կոկտեյլներով են լինելու, այլ մարտական զենքով ու ինքնաձիգերով: 
Հեղափոխություններից հետո իշխանությունն անցնում է նրանց ձեռքը, ով կարողանում է այն պահել, իսկ դա նրանք են, ովքեր միշտ պատրաստ են պայքարրել հանուն այդ իշխանության մինչև արյան վերջին կաթիլը՝ իրենց, կամ իրենց հակառակորդների, բայց միչև վերջին կաթիլը:
Ավաղ, բայց վաղը Կիեվում կարող է հերթական սպանդը սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել