Այս ամենի մեջ գոյություն ունի շատ պարզ մի իրողություն: Այն, ինչի համար իրենց պատառոտում են ուկրաինական իշխանությունները, արհեստական աղմուկ բարձրաձնելը և ուժեղ է նա, ով ավելի բարձր է գոռում տարբերակով առաջնորդվելն է: Իսկ դրա համար վերջիններս առիթ ունեն: Այս մարդիկ իշխանության են եկել Ուկրաինայի սահմանադրության ակնհայտ խախտումներով, նախագահի պոստից նախագահին հեռացնելու սահմանադրական ընթացակարգերի անկհայտ անտեսմամբ (շարքը կարելի է երկար թվարկել): Կապ չունի, որ Յանուկովիչը կոռումպացված էր կամ էլ ճաղատ էր: Ակնհայտ է, որ քաղաքագիտական միտքը իշխանությունները փոխելու այլ օրինական տարբերակ, քան սահմանադրական ընթացակարգերն ու ընտրական մեխանիզմն է, դեռ չի ստեղծել, իսկ այս մարդիկ անտեսել են այդ ամենը: Նման պայմաններով գալով իշխանության՝ այս մարդիկ երկրում ստեղծել են լուրջ քաղաքական, կառավարչական և տնտեսական ճգնաժամ, երկիրը հասցրել են պառակտման եզրին: Իրենց քաղաքական անպատասխանատվության և անհեռատեսության, այլոց քաղաքական խաղերի զոհը դառնալու հակվածության պատճառով կորցրեցին տարածքի մի մասը: Փաստացի նման իրավիճակում ոչ մի լուրջ և պետականամետ գործունեություն չկարողանալով ծավալել, իրենց իրական ով լինելուց միջազգային հանրությանը շեղելու համար` սկսել են միջազգային հիստերիայով զբաղվել: Հայաստանի հասցեին հնչող ցանկացած հայտարարություն բացառապես վերը նշվածի տրամաբանության մեջ է տեղավորվում: Թուրքիային, Ադրբեջանին ու Վրաստանին են հղում անում` որպես խելամիտ երկներ, քանի որ վերջիններս էլ իրենց նման ինքնորոշման իրավունքի իրացման հանդեպ իրենց փորացավերը ունեն: Իսկ միջազգային հանրությունը, թելադրելով ուկրաինական ներկա իշխանությունների անտրամաբանական գործողությունների սցենարը, էլ ավելի է ինքնաբացահայտում իր մեջ առկա բովանդակային աբսուրդները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել