1in.am-ը գրում է.
Բուենոս Այրեսի տներից մեկում հայտնաբերվել է բնական ճանապարհով մումիայի վերածված կնոջ մարմին, որը հայտնաբերել է նրա հարևանուհին: Վերջինս նրան չէր տեսել ավելի քան 10 տարի՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ 1953թ. ծնված Մարիա Ֆոնտանայի աճյունը ուսումնասիրվում է՝ պարզելու նրա մահվան հանգամանքները: Ինչպես ենթադրում է հետաքննությունը, կինը մահացել է 51 տարեկանում՝ սրտային հիվանդության պատճառով:
Բնական ճանապարհով մումիայի վերածման գործընթացը կարող է տեղի ունենալ տաք ու չոր կլիմայի պայմաններում:
Նրա աճյունը հայտնաբերել էր հարևանուհին, որը մտել էր վերջինիս բնակարան՝ ենթադրելով, թե այն լքված է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_259654.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



