Երեկ Twitter սոցկայքը նշեց իր 8-ամյակը: 2006 թվականից` իր ստեղծումից ի վեր, Twitter-ում 218 միլիոնից ավել ակտիվ օգտատեր է գրանցվել: Ստեղծման 8-րդ տարվան ընդառաջ՝ սոցկայքը հնարավորություն է տվել յուրաքանչյուր օգտատիրոջ վերհիշել  իր առաջին գրառումը:
Ամենահետաքրքիր գրառումներից մեկը, թերևս, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գրառումն է, որտեղ վերջինս շնորհավորում է Բարաք Օբամային՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել