Ուկրաինան այսօր նոտա է հղել Հայաստանին. Ուկրաինայի փոխարտգործնախարար168.am-ը գրում է.

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ղրիմի բռնակցումը Հայաստանի կողմից  ճանաչելը բացասական հետևանքներ կունենա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին.

«Ուկրաինայում Հայաստանի դեսպանն արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել նրան, համապատասխան հրահանգ ստացել է Հայաստանում մեր դեսպանատունը:

Այսօր հայկական կողմին նոտա է հղվել, որը պարունակում է մեր դիմումը Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հարցում պարզաբանում ստանալու համար: Մենք դիմել ենք Հայաստանին, որ նա պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել