Panorama.am-ը գրում է.
Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հայտարարությամբ չբացառեց Twitter-ի ծառայությունների արգելափակման հնարավորությունը, ընդամենը մի քանի ժամ անց դա տեղի ունեցավ ու առաջացրեց օգտատերերի զայրույթը: Այս մասին տեղեկացնում է «Todays Zaman» պարբերականը:
Եվրոպական հանձնաժողովի էլեկտրոնային հարցերով փոխնախագահ Նելի Կրուսը (Neelie Kroes) քննադատել է Twitter-ի արգելափակումն այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»:
«Թուրք ժողովուրդը և միջազգային հանրությունն այն կհամարի գրաքննություն: Եվ դա այդպես է», - նշել է նա:
Այս քայլը շատերին ստիպում է աղաղակել Թուրքիա-Իրան-Հյուսիսային Կորեա համեմատության մասին, որտեղ սոցիալական ԶԼՄ-ների հարթակը խստորեն վերահսկվում է:
Նաև թուրք բնակչության մեջ կոչեր են հնչում փողոց դուրս գալ՝ բողոքի ակցիաներ անցկացնել, չնայած շատ օգտատերեր էլ կոչ են անում հանգստություն պահպանել:
Երկու շաբաթ առաջ էլ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր Facebook և YouTube-ը արգելափակելու մասին, որն ըստ նրա, օգտագործում են իր թշնամիները տարբեր ձայնագրություններ տեղադրելով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ