axasiFootsport.am-ը գրում է.

20 տարի առաջ, 1994 թ-ի այս նույն օրը` մարտի 21-ին, Անդրե Աղասին մարզական աշխարհին  մատուցեց  fair play –ի` մարզական արդար խաղի  ամենահիշարժան դրսևորումներից մեկը:

Անդրե Աղասին Կի- Բեսքայենում Lipton Championships-ի եզրափակչում պետք է խաղար Փիթ Սամփրասի հետ: Վերջինս խաղի նախօրյակին թունավորվել էր և հնարավորություն չուներ նշանակված ժամին խաղահրապարակ մտնելու: Ընդունված կարգի համաձայն, Աղասին պետք է ճանաչվեր մրցաշարի հաղթող:

Բոլորը սպասում էին այդ ձևական որոշման հրապարակմանը: Սակայն հայազգի թենիսիստը դիմեց անսպասելի քայլի. Անդրեն  մրցաշարի կազմակերպիչներին խնդրեց վերականգման համար Սամփրասին ժամանակ հատկացնել: Վերջիներս,. բնականաբար,  ընդառաջ գնացին հանրահայտ թենիսիստի առաջարկին: Սամփրասը վերականգնվեց և, ավելին, կարողացավ եզրափակիչ մրցախաղն ավարտել հաղթանակով`5-7, 6-3, 6-3: շ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել