Lurer.com-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնան» ամռանը մտադիր է ձեռք բերել երկու նոր կենտրոնական պաշտպանի: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Չնայած Մարկ Բարտրայի հետ կնքած պայմանագրին` ակումբը մտադիր է ուժեղացնել թիմը` Կարլես Պույոլի հեռանալու հետ կապված:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստ է փորձառու ֆուտբոլիստի համար ներդնել 30-35 մլն եվրո, իսկ երիտասարդ խաղացողի համար` 20 մլն:
Կատալոնյան թիմի ուշադրության կենտրոնում են Տիագո Սիլվան, Դավիդ Լուիսը, Տոմաս Վերմալենը, Դանիել Ագերը և այլք:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=134590&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



