Բնությունից, գենոմիցս տրված մի հատկություն ունեմ. օդում որսում եմ կատարվելիքը:
Տեւական ժամանակ ոչ մի կերպ չէի հասկանում` ինչ կլինի Ուկրաինայում, ի վերջո: Ուր են տանում «քամիները»:
Այսօր հասկացա: Չնայած վաղօրոք էլի այդ մասին մտածում, բայց քանի որ դրսեւորման ձեւերն անչափ տարբեր էին, կոնֆիգուրանտները` նույնպես, չէի ցանկանում վերջակետել մտածածս:
Այսպիսով՝ սցենարը, որքան էլ պրիմիտիվ թվա, նույն էր, ինչ Օսիա-Աբխազիայի դեպքում: Ուկրիանայի արեւմուտքին անհրաժեշտ մասը` պրո-ՆԱՏՕ-ացման կենթարկվի, մյուս մասը` Ղրիմն էլ, տվեցին Ռուսաստանին, որովհետեւ չտալ չէին կարող:
Պատերազմ չի լինի, հաստատ: Պատժամիջոցները մկանունքի ցուցանք են: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարավարեւելյան մասին կպայմանվորվեն:
Ո՞վ հաղթեց:
Արեւմո՞ւտքը
ա) Ի հակառակ իր խոստման՝ ՆԱՏՕ-ն ծավալվեց առաջ: Հասավ Ռուսաստանի պռնկին: Իսկ Ռուսաստանը վերցրեց այն, ինչ առանց այդ էլ «իրենն» էր` խոշոր հաշվով:
բ) Արեւմուտքը ստիպեց Ռուսաստանին իր ձեռքով քանդել աշխարհակարգը` խախտել Բուդապեշտի համաձայնագիրը, սկսել մի անշրջելի գործընթաց, որը
-Կոչվում է փոքր միավորների ինքնորոշման անվերահսկելի գործըթնաց:
Ասել է՝ ինքորոշման քաոս: Ղեկավարե`լի քաոս:
Ո՞րը երբ պետք լինի` աշխատի Արեւմուտքի, ԱՄՆ-ի օգտին, երբ` չէ, չի աշխատի:
Մեկ-մեկ էլ կաշխատացվի Ռուսաստանի օգտին: Մեկ-մեկ:
Այս քաոսի ստեղծումն էր ամենամեծ թակարդը` ՆԱՏՕ-ն առաջ բերելուց հետո:
Հ.Գ. Պետք չէ մոռանալ. քաոսը կարգուկանոնի բարձրագույն աստիճանն է:
Ինչին ԱՄՆ-ը տիրապետում է կատարելագույնս: