Աբսուրդը էն ա, երբ հայն ա ոգևորվում Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունից: Ռուսամետները նստած ձեռ են առնում Արևմուտքին, արևմտամետերը` Ռուսաստանին: Դա էլ ա քիչ, սրտի թրթիռով սպասում են, թե երբ են իրար դեմ սկսելու պատժամիջոցներ կիրառելը: Դա էլ ա քիչ, սպասում են, թե երբ են պատերազմական գործողություններ սկսվելու: Ու սա դժվար ա բացատրել որպես սոսկ ռուսամետության ու արևմտամետության հետևանք:
Դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի վիճակը, երբ իրոք այդ պատժամիջոցները սկսվեն կիրառվել ու գնալով ավելի ագրեսիվ դառնան: Իբր քիչ էր շրջափակված էս երկիրը, հիմա ընդհանրապես վերածվելու ա իզոլացված մի կղզու: Էլ չեմ ասում` ռուս-արևմտական պատերազմական գործողությունների հնարավորության մասին, որը խթան կհանդիսանա Արցախյան պատերազմի վերսկսման: Հայաստանը մի կողմից սեփական ուժերով հարկադրված ա լինելու Արցախը պահել, իսկ մյուս կողմից, Ռուսաստանի ռազմական գործընկերոջ դիրքից ընկնելու ա համաշխարհային պատերազմի արհավիրքի տակ: Ու ցանկացած արդյունքների դեպքում Հայաստանից սկի «Հ» տառը մնացած չի լինելու: