Այսպես կոչված իշխանություններն ու չիշխանությունները տեսնենս Ղրիմի փշալարված կամարտահայտման մասին իրենց կիսահայտարարությունից հետո էլ են կարծու՞մ, որ հարաբերությունները զարգացնելու են և՛ ՌԴ-ի հետ, և՛ ԵՄ-ի հետ։
Այդ տեղեկատվությունները տարածելուց հետո մեզ դասեցին Հյուսիսային Կորեայի, Ղազախստանի, Աբխազիայի շարքերը։
Բայց ամենացավալին այն է, որ մեզ՝ հայերիս, ուղղակիորեն ատել են տալիս, ատել են տալիս մեր Հայաստանը, մեր Արցախը։ Խոսքը ոչ թե գնում է միայն Մայդանում իրենց ազատության համար անմահացած հերոսների հարազատների մասին, ոչ թե մի ամբողջ ուկրաինացի ժողովրդի մասին, այլև միջազգային հանրության մասին։ Հասկանու՞մ եք։ Նույնիսկ մեզ մեր ներսից են միմյանց ատելության մղում։
Այս երկու մասն էլ՝ իշխանական ու չիշխանական, հպատակ են ռուսական կայսրությանը (իհարկե բացառություններ էլ կան)։ Դա փաստել են։ Նրանց զուգահեռ պրոպագանդիններն են աշխատում, մի մասը նույնիսկ ընդդիմադիր հատվածում (ի ուրախություն բոլորիս վառված ալիք են), և տարածում, թե Ղարաբաղն էլ պետք է դառնա ՌԴ մաս։ Այս պրոպագանդիններն անհայրենիք են ու հիմնականում հակամարդկային։
Նման հիվանդագին լպրծունությունը համոզված եմ, որ կդրսևորի, եթե հանկարծ ու հանկարծ պատերազմը վերսկսվի Ղարաբաղում ու գիտե՞ք՝ ինչպես։ Նրանք են տարբեր պայմաններում ուղեկցելու ադրբեջանական ու ռուսական զորքին դեպի հայկական գյուղեր, քաղաքներ, հայկական տներ ու մատնացույց անելու կոնկրետ անձերի, որոնք ի վիճակի են պայքարելու հայրենիքի համար, պետության անկախության ու ինքնիշխանության համար, իրենց ու իրենց զավակների ազատության համար։
Ասածիցս չենթադրեք, որ մենք մարտունակ չենք և բանը դրան կհասնի։ Ուղղակի մենք գաղափարների ենք հավատում ու առաջնահերթություն ենք տալիս համամարդկային գաղափարներին, խաղաղություն ենք ուզում, երջանիկ կյանք, ազատություն... Գեղեցիկ ու ներդաշնակ կյանք ենք ուզում, որը լավ, թե վատ կարող է ապահովել մեր անկախ պետությունը, որին կօժանդակեն միջազգային կազմակերպությունները, միջազգային բարիդրացիական հարաբերությունները՝ մշակված կանոնների ու կերտված սկզբունքների շնորհիվ։