Շատ միամիտների թվում է, թե Ռուսաստանը վախեցել է պատժամիջոցներից: Ավելի մեծ թվով միամիտների թվում է, թե Ռուսաստանը բավարարվվելու է միայն Ղրիմով, մինչդեռ Ռուսաստանը թքած ունի թե՛ պատժամիջոցների, թե՛ սպառնակիքների, թե՛ Ղրիմով բավարարեվելու հեռանկարի վրա: Ռուսաստանին պետք է Ուկրաինան՝ ամբողջ Ուկրաինան ու նա կստանա այն:

Իրականում միակ պատճառը, որ հիմա ռուսական զորքերը Կիևի մատույցներում չեն նրանում է, որ Պուտինը այդպես չի ուզեցել: Նա համբերատար օձի պես սպասում է, որ որոշիչ գրոհի ճշգրիտ ժամանակը գա ու զոհը էլ չկարողանա փախչել: Հարցը այստեղ ուկրաինական բանակի դիմադրության հավանականությունն է: Ուկրաիանական բանակ չկա, մոռացեք, այն վաղուց արդեն կազմաքանդ է եղել ու ի վիճակի չէ անգամ վրացիների չափ դիմադրություն ցույց տալու: Ուղղակի Ռուսաստանը չի ուզում ուկրաինական անմեղ արյուն թափել, որովհետև դա իր դեմ կտրամադրի ժողովրդին:

Փոխարենը, կարելի է սպասել մի քանի շաբաթ կամ առավելագույնը մի քանի ամիս ու Ուկրաինա մտնել ազատագրող եղբայրական ազգի կարգավիճակում:
Այո՛, բավական է, որ ռուսները թույլ տան, որպեսզի նոր իշխանությունները մի քիչ էլ իշխեն իսկ բանդերականները մի քիչ էլ բեսպրեդել իրականացնեն ու Ուկրաինան պարզապես ինքը կխնդրի, որպեսզի Ռուսական զորքերն անցնեն սահմանն ու ազատեն իրենց մայդանական պատուհասից և այդ ժամանակ ռուսները կգործեն:

Դիմադրություն հնարավոր է միայն երկրի Արևմուտքում, բայց այն ճզմելու համար էլ ազտղաբաշխական ռեսուրսներ պետք չեն, առավել ևս, որ դրա հաջող փորձը կա: Կամ էլ պարզապես բանդերականներին իրենց լվովշինայով կհանձնեն լեհերին ու կպրծնեն էդ գլխացավանքից:
Ինչպես ասսվում է. «Մեծ խաղը վերջանում է միայն այն ժամանակ, երբ էլ խաղացողներ չեն մնում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել