Տնտեսական բոյկոտը օլիգարխիկ համակարգի դեմ ամենահզոր և անպարտելի զենքն է: Ակցիաներն ու միտինգները ունեն իրենց տեղը, սակայն դրանք որպես պայքարի ձև խոցելի են ինչպես անընդհատ համոզվում ենք: Մասնակիցներին կարելի է ծեծել, հրմշտել, թույլ չտալ հավաքվել կամ շարժվել, ձերբակալել, և նույնիսկ գնդակահարել...
Իսկ բոյկոտը խանգարելը շատ դժվար է: Ամեն մարդ պայքարում է իր տանից, առանց փողոցները դուրս գալու ու զանազան ռիսկերի դիմելու: Դժվար է հայտնաբերել ով է բոյկոտում և ով ոչ: Նույնիսկ եթե իմանան, ոչ ոք ատրճանակը դեմ չի տա ու ասի որ դու պետք է այս կամ այն նեմեցի ու լֆիկի զիբիլները գնես... ու ոչ էլ բազազները կարող են որևէ բան անել:
Պետք է գիտացենք, որ որպես սպառողներ մենք ունենք ամենահզոր լծակը օլիգարխների դեմ: Այդ օլիգարխներն են կախված մեզանից, և ոչ թե մենք իրենցից: Հարկավոր է վճռականորեն որոշել ու բոյկոտել այս տականքների բոլոր բիզնեսները: Իսկ ստրկամիտներին, որոնք իրենց փողով սատարում են մարդասպան տականքներին պետք է հասարակայնորեն պախարակել ու ամոթանք տալ որ գետինը մտնեն...