Էս Իսպանիայի առաջնությունում՝ Լա Լիգայում, մի հատ լավ սովորություն՝ ադաթ կա, որի հանումն ա «чемпионскиий корридор»: Էն թիմը, որը տուրի արդյունքում արդեն մաթեմատիկորեն անհասանելի ա դառնում իրա մոտակա հակառակորդից, հաջորդ խաղում, կապ չունի ում հետ ու ում դաշտում, անցնում ա էդ խաղում հակառակորդի կողմից «կենդանի» միջանցքի մեջով. հակառակորդ թիմի ֆուտբոլիստները կանգում են գազոնի մուտքի մոտ՝ երկու շարքով, դեմ դիմաց՝ արանքում ստեղծելով միջանցք: Հիմա, էս սաղ առակս ինչ ա ցուցանում. ցուցանում ա, որ բավականին մեծ հավանականություն կա սրա վրա փող աշխատելու:
Խնդրեմ գը ծանոթանալ էս փոստի մեջի նկարին:
Մի քանի հետաքրքիր դրույթներ ու փաստեր.
Ռեալի ու Բարսայի մեջ էս պահին միավորների տարբերությունը 10 միավոր ա:
35-րդ տուրում Ռեալն ու Բարսան խաղում են յիրուր հետ:
Խաղալու են «Նոու Կամպում»:
Հասանք բուն իմաստին: Ինձ թվում ա, որ աշխարհը թարս էլ ֆռռա, Մարսի վրա կյանք էլ ըլնի, բուկմեկերները ինչ փողեր էլ դես-դեն անեն, մեկ ա, Բարսելոնայի ամենավատ սարսափ երազում էլ չի ուզենա, որ կառիդոր սարքի Ռեալի համար, հետն էլ Նոու Կամպում: Բարսային ավելի ձեռնտու կլնի, որ թեկուզ ուրիշ խաղերում հավայի կրվի ու ուրիշը կառիդոր անի, քան թե ինքը, թեկուզ Ռեալը չեմպիոն դառնա ավելի շուտ ու Նոու Կամպ գա չեմպիոնի կարգավիճակով, բայց ոչ կարիդորային:
Էս նկարի չորրորդ ու հինգերորդ տողերը ցույց են տալիս միավորների էն տարբերությունը, որի դեպքում Ռեալը կարիդորով կանցնի հաջորդ տուրում: Եթե հանկարծ 34-րդ տուրում տարբերությունը գտնվի (15;18) միջակայքում, Բարսելոնան կարիդոր ա անելու (հո՜ չեմ երազում էդ օրվա մասին, էլ դու սուս): Ու տենց մնացած բոլոր տուրերի համար: Դե արդեն ստավկեքի մասին մտածեք. Բարսելոնայի ոչ ոքիի կամ պարտության գործակիցը միշտ բարձր ա լինում, դաժե շատ բարձր, բայց հիշեք, որ իրանք ՉԵՆ ՈՒԶՈՒՄ կարիդոր սարքեն Ռեալի համար :)))
Ափսոս Լա Լիգայի խաղերի ժամերը չկա, թե չէ կարելի էր նայել, թե ով ա շուտ խաղում էս էրկուսից, ու կրելու հավանականությունը ավելի կմեծանար:
P. S. Եթե հանկարծ 35-րդ տուրի Ռեալ-Բարսա խաղից առաջ միավորների տարբերությունը լինի (9;12) միջակայքում, Ռեալը կրելու դեպքում չեմպիոն կհռչակվի Նոու Կամպում:
Հ. Գ. Ամեն ինչ հնարավոր ա, կարող ա դաժե Ռեալը էս տարբերությունն էլ բացի թողն ու ասենք ուրիշ թիմ դառնա չեմպիոն: Չնայած մինչև հիմա Լա Լիգայում 7 միավորից ավել տարբերություն հետ ա բերել մենակ Վալենսիան 2003-ին, ու գուշակեք ո՞վ ա կորցրել: Մալադեց: Ռեալը...




