Շատ վտանգավոր խաղ է խաղում մեր վերնախավը: Մի ձեռքով գժական ռուսականություն են տարածում (արդյո՞ք Տեր-Գրիգորյանի հայտարարությունը պատահական ու սպոնտան համարենք, այն էլ, չգիտես՝ ինչու, իր «արեւմտամետությամբ» հայտնի կայքում տրված հարցազրույցում, ավելի շուտ, սա սադրանքի է նման), մյուս ձեռքով՝ ցուցական, ագրեսիվ հակառուսականություն: Հետաքրքրիր է (չնայած չգիտեմ՝ պատահական է, թե ոչ, ու եթե պատահական չէ, ապա իմաստը ո՞րն է), որ երկուսի առաջին գծում արցախի հետ կապ ունեցողներն են. մի կողմից Զորի Բալայան, Նորատ Տեր-Գրիգորյանց, մյուս կողմից Իգոր Մուրադյան, Հայկազ Ղահրիյան եւ այլն: Չգիտեմ՝ էս ամենի իմաստը ո՞րն է՝ տարբեր վակածներ կարող են լինել, բայց որ այդ խաղը կարող է վատ ավարտ ունենալ, երեւի արդեն շատերդ եք համաձայն: Էսօր ղարաբաղցիներից ենք բողոքում, բայց մտքում պահում ենք այն հանգամանքը, որ Հայաստանի բնակչության զգալի մասի մեջ էլ անկախության գաղափարը շատ խորը արմատներ չունի: Էս վտանգավոր խաղը, էս ճոճանակը, բալանսի խախտումը, ծայրահեղական խոսքի առաջ մղումը կարող է շարժել պահ մտած հակաանկախականությունը նաեւ Հայաստանում, որի նշույլներն արդե՛ն կարծես նկատվում են: Ու ի՞նչ ենք անելու այդ դեպքում: Սա այն կրակը չէ, որի հետ արժի խաղ անել: Չգիտեմ, հասկացվե՞ց միտքս: Կաշխատեմ հետագայում ավելի հստակեցնել: Առայժմ ավելի շատ ինտուտիվ ու սպոնատն գրառում էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203444567299106?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել