GalaTV.am-ը գրում է.
Վերջին շրջանում գնալով ավելի հաճախակի են տարբեր լրատվամիջոցներում հայտնվում կարծիքներ, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվի ՌԴ կազմում:
Հատկապես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն պարարտ հող ստեղծեցին այդ խոսակցությունների համար:
ՀՀ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց.
«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/manvel-grigoryan-arcax/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



