Ուզում եմ պաշտնապես հայտարարել բոլոր նրանց, ով կարծում է, թե Ղարաբաղի խնդիրը դույզն-ինչ նման է Ղրիմի խնդրին...
Այդ թվոմ եւ Զորի Բալայանին:
ա) Ղրիմը մեկ շաբաթում առանց արյուն, առանց իր լավագույն տղաների հեռացման, առանց կորուստ, առանց մութ ու ցուրտ տարիների
Անկախացավ... նրան ճանաչեց Ռուսատանը, հետո «որոշեց», որ «վերցնում» է այն:
Փաթաթեց այն թղթի մեջ ու վերցրեց:
բ) Առաջին կետն առ ոչինչ է նրա դիմաց, ինչ հիմա կասեմ:
Եթե որեւէ մեկի մտքով անցի, թե պաշտոնապես կարելի է «դիմել» Ռուսաստանին, որ Ղարաբաղը մտնի նրա կազմի մեջ, ապա դա՝
-Ոչ միայն դավաճանություն, այլեւ ուղիղ գծով պատերազմ է` հենց այդ պահից սկսած:
Ինչն էլ սպառնալիք է դժվար ձեռք բերված այն ստատուս-քվոյի, որն այսքան ժամանակ մեզ եւ միջազգային հանրությանը հաջողվել է պահպանել:
Նման առաջարկն, ի դեպ, ձեռնտու է Ռուսաստանին ոչ թե որ նա շատ է ուզում «վերցնել» Ղարաբաղն իր կազմի մեջ:
Երբե՛ք:
Երբե՛ք, միամիտ չլինեք այդչափ:
Նրա համար դա ցանկալի է, որովհետեւ իր համար ցանկալի են Ադրբեջանի սիրուն-թրքոտ (թուրքի) աչքերը:
Ցանկալի է, որպեսզի այդով Ադրբեջանը վերցնի իր կուռացիայի տակ:
Որպեսզի Ադրբեջանին նոր բազար պարտադրի:
Ուրիշ` ոչինչ:
Հ.Գ. Ուշադի՜ր եղեք, հայե՛ր... գեթ մեկ անգամ:
Գեթ այս դարասկզբին... առջեւում 15 թիվն է` Ցեղասպանության հարյուրամյակը..
Խելոք ազգերը սովորում են այլոց սխալների վրա...
Մերը մեզ մինչեւ վիզ հերիք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել