Օրերս 4 ոչ իշխանական ուժերի համագործակցության կոնտեքստում հայտարարել է, որ վարչապետի հրաժարականը երկրում բան չի փոխի, և հարկավոր է իշխանափոխություն անել հենց վերևից, այսինքն՝ Սերժ Սարգսյանից: Այս բառերը համաժողովրդական հզոր ալիքը ձախողելուց հետո այնքան ծիծաղելի է, այնքան հարգանքի չարժանի, որ արդեն զզվանք է առաջացնում ցանկացած բանական մարդու մոտ: Այն պահին, երբ 2013թ.-ի նախագահականից հետո կենտրոնացել էր համաժողովրդական բուռն ալիք իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հրաժարականի, Րաֆֆի Հովհաննիսյան մարդը հայտարարեց, որ ինքը բարոյական իրավունք չունի պահանջել նախագահի հրաժարականը և բավականին ջերմ ձեռքսեղմումով և աղոթքներով վիժեցրեց համաժողովրդական հասունացած ընվզումը: Իսկ վերջերս մարտի 1-ին Սարյանի արձանի մոտ հայտարարեց, որ չի ուզում դառնալ էշ նահատակ: Բա ի՞նչ ես առաջարկում Րաֆֆի, ո՞վ դառնա էշ նահատակ, որ դու բավարարես նախագահ դառնալու քո տենչերը: Եվ բավական է եվրոպական հարթակներում եվրոպացիներին ուղղված ամպագոռգոռ մեղադրանքներով տպավորություն թողնես այս ժողովրդի մոտ, որ իբր այնքան կաս, որ պատրաստ ես միջազգային ատյաններին մեղադրել՝ առանց վերլուծելու դրա հետևանքները: Ես՝ Անի Զախարյանս, քեզ որակում եմ թուլամորթ տղամարդ և անվճռական քաղաքական գործիչ: Դե սպասում եմ ԲԱԴԱՍԽԱՆԻԴ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/243429292507348?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել