Պուտինի ելույթը բավականին տպավորիչ էր, լեցուն օբյեկտիվ ու զգացմունքային գնահատականներով. Խրուշչովի օրոք Խորհրդային Միության սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ պատմական անարդարություն եղավ, երկակի ստանդարտների կիրառումը Արևմուտքը պետք է բացառի, ռուսական պետության միասնականությանը այլընտրանք չկա, համբերությանն էլ չափ ու սահման ունի և այսպես շարունակ: Արդյունքում Ռուսաստանի 89 սուբյեկտները համալրվեցին ևս երկուսով` Ղրիմով և Սևաստոպոլով: Ակամայից հիշում ես անեկդոտը, երբ բորտ-ուղեկցորդուհին ինքնաթիռի ուղևորներին ծանուցում է, թե «մեր լայները հագեցած է 5-աստղանի հյուրանոցներով, էլիտար շենքերով, բարձրակարգ տարատեսակ ժամանցային օբյեկտներով և այլն, և այլն… մի պահ կանգ է առնում և բարձրաձայն ինքն իրեն ամենևին ոչ հռետորական հարց ուղղում՝ իսկ ի՞նչպես են այս զռլաման օդ բարձրացնելու»: Հուսանք, որ այդ զռլաման օդ կբարձրացնեն, քանի որ առայսօր մենք նույնպես ճաշակում ենք պատմական անարդարության, մասնատման, երկակի ստանդարտների հետևանքները: Իսկ մինչ այդ հստակ է մի բան՝ Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են, ու նոր սառը պատերազմի վտանգը ավելի վերահաս է դառնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/598715326883465?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել