«Ձախերի» առաջնորդ Գրեգեր Գիզին Բունդեսթագում իր ելույթի ժամանակ մանրամասն ներկայացրել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ իր վերլուծությունը: Նա իր ելույթում հիմնականում ներկայացրել է ոչ թե միակողմանի վերլուծություն, ինչպես որ անում են այլ փորձագետներ, այլ ներկայացրել է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի կողմից գործած սխալները՝ պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Նա մասնավորապես ասել է հետևյալը. «Երկու կողմերն էլ գործում էին նույն տրամաբանությամբ: Եվրահանձնաժողովի նախագահը ասաց՝ կա՛մ Մաքսային միություն Ռուսաստանի հետ, կա՛մ էլ պայմանագրեր ԵՄ-ի: Նա չասաց՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը, նա ասաց՝ կա՛մ մեկը, կա՛մ էլ մյուսը: Պուտինն իր հերթին ասաց՝ կա՛մ պայմանագիր ԵՄ-ի հետ, կա՛մ էլ մեզ հետ: Նրանք երկուսն էլ մտածում և գործում էին նույն կերպ`Ուկրաինային թողնելով միայն մեկ ընտրություն: Սա կոպտագույն սխալ էր: Եվրոպական Միության ոչ մի երկրի արտգործնախարար չփորձեց բանակցել Ռուսաստանի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել