Ա.Արեշև. Ղրիմի վերջին զարգացումները ակնհայտ նմանություններ ունեն հետխորհրդային  Ղարաբաղի հետPanorama.am-ը գրում է.

«Ըստ իս` Ղրիմի վերջին զարգացումները քաղաքական և իրավական նմանություններ ունեն հետխորհրդային շրջանի Լեռնային Ղարաբաղի հետ, դա ակնհայտ է: Բայց, ռուսաց լեզվի կարգավիճակի մասին օրենքների հապշտապ փոփոխությունը, ես կընդգծեի նաև մասայական բախումները Սիմֆերոպոլում ռադիկալ թաթարների հետ և այն, որ միայն լավ կազմակերպված ինքնապաշտպանությունը թույլ չտվեց այստեղ կայանա նոր Սումգայիթ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը, ով ևս մեկ անգամ շեշտեց` թե այսօրվա ղրիմյան հանրաքվեի, թե 1991թ-ի ղարաբաղյան հանրաքվեի քաղաքական-իրավական հիմքերը նույնական են, խոսքը ժողովուրդների ինքնորոշման մասին է, որը հնարավոր է դարձել լեգիտիմ կառավարման մարմինների կազմակերպմամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել