Ուշադրություն դարձրեցի՞ք այն հանգամանքին, որ Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ծավալված իրադարձությունների մասին խոսելիս՝ աշխարհի վարչական ու քաղաքական գործիչները հիշատակեցին Կոսովոն, Սերբիան, Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան, սակայն ոչինչ չասվեց Հայաստանի և Արցախի մասին...
Մենք չկանք, մենք գոյություն չունենք:
Որովհետև չունենք դիվանագիտություն, չունենք արտաքին գործերի նախարար...
Մի «մայմուն» Շավարշ Քոչարյան եթե պիտի ներկայացնի մեր դիվանագիտությունը, արդեն պարզ է, թե ով ենք և ինչ վիճակում...
Եվրախորհրդարանում մեր պատվիրակները կամ Հայաստանի դեմ ստորագրահավաք են անում՝ Հայաստանում ողջունելով Զարուհի Փոստանջյանին, կամ էլ Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմում՝ շտապելով պահ առաջ վազվզել Ստրասբուրգի խանութներում ու սրճարաններում...
Մինչդեռ հարկավոր էր ծնկի բերել Եվրոպային, հարկավոր էր գործել ոչ թե Ռուսաստանի թումբանը մտած հավի հոգեբանությամբ, այլ 5000-ամյա պատմության դիրքերից և արժանապատվությամբ, հարկավոր էր հասկացնել անամոթ Եվրոպային, որը մուսուլմանական աշխարհի օգտգագործվող քածն է դարձել, որ իրենք ոչ թե ընտրակեղծիքներով կամ էլ չգիտեմ ինչերով, իշխանական համաձայնություններով խորհրդարան եկած մարդիկ են, այլ պատմություն ունեցող երկրի ներկայացուցիչներ...
Այդ դեպքում մեզ կհիշեն, մեր առաջ ծնկի կգան...
Եթե վաղը հանկարծ Ռուսաստանը մի արկածախնդրություն անի Ղարաբաղում, հավատացեք, ոչ ոք չի խոսի, նույն Եվրոպան կլռի, որովհետև վախկոտին ու թույլին ընդամենն արհամարհում են...



