ԱԺ նախագահ. Բաքվից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջազգային հանրության ջանքերըPanorama.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստից հետո աշխատանքները սկսել է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցել են շուրջ 150 երկրների խորհրդարանական պատվիրակություններ:

Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Խոսքս ցանկանում եմ սկսել՝ շնորհավորելով մեզ բոլորիս հիշարժան տարեդարձի առթիվ: Այս տարի լրանում է Միջխորհրդարանական միության ստեղծման 125-ամյակը՝ կազմակերպություն, որն իր գոյության առաջին իսկ օրվանից հավատարիմ է իր իսկ հռչակած սկզբունքներին՝ խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և ժողովրդավարություն: Սրանք այն գաղափարներն են, որոնք մշտապես գտնվել ու գտնվում են Միջխորհրդարանական միության ուշադրության կենտրոնում և դարձել են նրա հիմնասյուները:

1997թ. ընդունված «Ժողովրդավարության մասին» համընդհանուր հռչակագրում ասվում է. «ժողովրդավարացման գործընթացն ու ներկայացուցչական հաստատությունները խաղաղության և ժողովրդավարության հաստատման լավագույն միջոցներն են: Միջխորհրդարանական միությունը խթանում է համայն աշխարհում ներկայացուցչական կառավարման բազմակարծ համակարգերի հաստատումը»:

Միջխորհրդարանական միության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն հասարակության ամենախոցելի շերտերի՝ կանանց ու երեխաների հիմնախնդիրները, մասնավորապես, պատերազմի և հակամարտությունների ժամանակ, միգրանտների, բնապահպանական և բազմաթիվ այլ գլոբալ հարցերին նվիրված քննարկումները: Միջխորհրդարանական միությունն այն եզակի կազմակերպություններից է, որը զբաղվում է նաև պատգամավորների իրավունքների պաշտպանությամբ և հատուկ այդ նպատակով ստեղծել է առանձին հանձնաժողով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել