Ես շատ ուրախ եմ, որ իրեն ընդդիմադիր համարող Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթով կարողանում է ամսեկան մոտ 30 հազար դոլար գումար աշխատել, ինչպես նաև շատ լավ հասկանում եմ, որ այս գումարի մոտ կեսը նա ծախսում է թերթը տպագրելու, աշխատավարձեր և հարկեր վճարելու նպատակով, բայց ինձ ուրախացնում է այլ բան, որ Հայաստանում կարող ես լինել ընդդիմադիր և լինել հաջողակ գործարար:
Նիկոլ Փաշինյանն այսուհետ ինձ համար գործարար է, քանի որ նա էլ ունի բիզնես և ինչպես մյուս գործարարները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Նիկոլն էլ իր բիզնեսի կառավարումը հանձնել է իր կնոջը և պետք է խնդրեմ Նիկոլ Փաշինյանին՝ այսուհետ, երբ պահանջի, որպեսզի գործարարներ չլինեն խորհրդարանում, հիշի, որ մի գործարար էլ ինքն է և կարելի է այդ պահանջը սկսի ի կատար ածել սեփական մանդատը վայր դնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



