Հարկ չկա որ մենք համեմատենք Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ հակամարտություների հետ: Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է միջազգային հիմնարար սկզբունքներին հավատարիմ և Խորհրդային Միության սահմանադրության տառին համապատասխան միութենական հանրապեությունների պես դուրս է եկել այդ միության կազմից, ինչի իրավունքն ամբողջովին ուներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումն ու կայացումն ունի անբեկանելի և ամուր իրավական հիմքեր, և մեր ժողովուրդը ստիպված է եղել նաև արյամբ պաշտպանել սեփական հողի վրա սեփական հայրենիքը կառուցելու իրավունքը:

Ես չեմ համարում, որ մենք պետք է հիմա փորձեր անենք համեմատել Ղրիմն ու Արցախը: Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի հետամուտ լինել մեր երկրի հզորացմանը և մեր շահերը կյանքի կոչելուն: Արցախն ամեն օր շարոնակում է կառուցել ամուր երկիր, և ապրելով ու զարգանալով է ապացուցում ապրելու ու զարգանալու իր իրավունքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել