Պատերազմը արդեն իսկ սկսել է, սակայն դա այն չէ ինչ շատերը պատկերացնում են: Պատերազմ կոչվածը այս դեպքում ոչ ատոմային ռումբ շպրտելն է, ոչ էլ զինտեխնիկայի կիրառումը: Վերջին տարիներին մեծ թափ է հավաքել տեղեկատվական պատերազմը: Եվ ամեն անգամ մանր հարվածներ հասցնելով մեկը մյուսին,տեղեկատվական դաշտում եկավ մի ժամանակ, որի նպատակն է հանրությանը ներկայանալ ամբողջ «հմայքով» և հզորությամբ: Ռուսական ալիքները և լրատվական կայքերը ողողված են հակաամերիկյան նյութերով, սակայն ամերիկյան և եվրոպական լրատվական դաշտը նվազագույնը չի զիջում իր նյութերի հակառուսական լինելով,մարդկանց մոտ դժվարություն է առաջանում տարբերել տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելը, քանի որ հաճախ իրական դեպքերը ունենում են քարոզչական մեքենայի համեմունքներ: Արդյունքում դրանից տուժողը հասարակությունն է: Բացի դրանից, իրական թիրախային խումբ հանդիսացող երկրներից զատ, այդ ամենը տարածվում է մնացած երկրների վրա: Բացառություն չի նաև Հայաստանը: Այստեղ մարդկանց որոշակի մասսա ոչ թե հետևում, այլ ապրում է այդ դեպքերով ̀ մոռանալով ներքաղաքական խնդիրներ լուծելու մասին իրենց պարտականությունները: Առաջացնելով քաոս ̀ հակամարտող երկրները արդեն ի ցույց դրած տեղեկատվական բանակի հզորությանը, արդեն իսկ ներկայանում են դաշնակից պետությունների ելույթային հարվածներով: Ղրիմի ընտրություններին ի շահ ԱՄՆ-ի սատար կանգնեց Վրաստանը, իսկ ահա դեպքերի լեգիտիմությունը ի օգուտ Ռուսաստանի ներկայացրեց Բելառուսը: Այս ամենից հետո սկսվեց արդեն նեղ անձնական հարվածները, որոնցից մեկով, օրինակ ̀ Սպիտակ Տունը հայտարարեց ռուսական իշխանությունների որոշ ներկայացուցիչների ակտիվների սառեցումը իրենց մոտ: Իսկ ահա դեպքերի զարգացման սկզբում հարվածներ հասցվեցին Ռուսաստանի բանկային համակարգին: Պատերազմական դաշտում ինձ թվում է ամենամեծ հարվածը կարող են լինել պատժամիջոցները: Հզոր պետությունների միջև պատերազմը չի կարող բերել ինչ-որ մեկի հաղթանակի, այն անդառնալիորեն կքայքայի երկու պետությունները: Դա գիտակցում են նաև իրենք: Իսկ այս ամենը կարելի է որակել միայն որպես երկրի հզորության պառադ համայն աշխարհին:

Հ.գ. Պատերազմ տեսնելու ցանկություն հայտնելուց առաջ մի պահ անջատեք մարտական կինոյի վրա դրած ալիքը ու մոտավոր փորձեք հաշվել թե քանի հայ կա այդ երկրներում: Երկու երկրների միջև պատերազմում տուժողներին չեն տարբերում ազգությամբ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել