Ինձ զվարճացնում են ամեն տեսակ «հակաիմպերիալիստների», «դեմոկրատների» ու «լիբերալների» փաստարկները (արդեն փաստարկ էլ չեն, է՜, իրենց կարծիքով, թևքում թաքցրած հաղթաթուղթ, ջոկեր...):
Ուրեմն` ամեն անգամ, երբ իրադարձությունների ընթացքը անհաճո է դառնում մեր քաջ «հակաիմպերիալիստների», «դեմոկրատների» ու «լիբերալների» համար (լինի դա ընտրությունների ոչ հաճո արդյունք սեփական երկրի ներսում, կամ, ասենք, Ռուսաստանի հակաքայլերը Ուկրաինայում կամ որևէ այլ բան...), ծիսական դարձած մի գործողություն է սկսվում, թե «հիմա տեսեք՝ ի՜նչ սանկցիաներ են լինելու, է՜ (ԱՄՆ կողմից, իհարկե) ... հո սանկցիաներ չեն... միանգամից քանդվելու է Ռուսաստանը... Ռեժիմը... այլ՝ ըստ իրավիճակի:
Ի դեպ, հար ու նման ծեսեր կան Միկրոնեզիայի շատ կղզիներում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ այս կղզիներից շատերում բազաներ է հիմնել: ԱՄՆ հարուստ երկիր է, ամեն ինչ առատ է՝ զինվորները սկսել են պահածոներ, սիգարետներ, շոկոլադ բաժանել տեղի մարդկանց: Հետո էլ, երբ պատերազմն ավարտվել է, պահեստներում եղած բարիքները թողել են տեղացիներին, հեռացել են...
Ահա, հիմա այդ կղզիներից շատերում նոր կրոններ են ստեղծվել, որտեղ փրկիչը ԱՄՆ զինվորն է... Ծեսերն էլ, համապատասխանաբար, կոչված են փրկչի երկրորդ գալուստը նախապատրաստելուն ու արագացնելուն:



