Այն, որ Հայաստանում արդյունաբերության զարգացման համար խոշոր ներդրումներ են հարկավոր` գաղտնիք չէ ու վաղուց է բազմիցս ասված: Այն, որ մեր օլիգարխներն իրենց կապիտալը սեփական հայրենիքին չեն վստահում ու գերադասում են արտերկրում ներդրումներ անել` դա էլ նորություն չէ: Դրա վառ օրինակներն են վրացական ծովափերում բարգավաճող հայ գործարարները, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներդրումները Բուլղարիայում՝ «Գորնա Բանյա» շշալցման ընկերությունում 25 միլիոն եվրո, կամ Լատվիայի մայրաքաղաքում՝ «Ռիգա» հյուրանոցային համալիրում 60 մլն եվրո, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներդրումները աֆրիկյան հանքավայրերում: Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը «ծավալվել» է ԱՄՆ-ում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրոյով գնեց ավստրիական Զալցբուրգ քաղաքում շոկոլադի գործարանը, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն էլ Սոչիում էր հիվանդանոց բացել և այլն, և այլն: Մի ժամանակ մասնագետները հաշվարկել էին, որ 2002թ. կապիտալի արտահոսքը երկրից կազմել է 245 մլն դոլար, 2003-ին՝ 314 մլն դոլար, 2004-ին՝ 494 մլն դոլար, 2005-ին՝ 613 մլն դոլար, 2006-ին՝ 794 միլիոն դոլար, 2007-ին հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։ Պաշտոնական վիճակագրություն սրա մասին չկա: Ընդհանուր բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանումը գնահատվում է 340 դոլար, որն ահռելի թիվ է մեր խեղճ ու կրակ երկրի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=395804950478626&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1&relevant_count=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել