Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հեռահար արդյունքներն ինձ համար արդեն պարզ են: Նախ, եթե վերլուծելիս լինենք ուկրաինական մայդանը ՝Եվրաինտեգրման առումով և հակառուսական խիստ արտահայտված քաղաքականությամբ, ապա պիտի փաստենք, որ Ուկրաինայի դիրքորոշումը միանշանակ խելամիտ չէր: Ուկրաինայում կուլմինացիայի հասած քաղաքացիական հեղաշրջումը արդեն հանգեցրել էր Եվրաինտեգրման ձեռքբերման, ինչ կարիք կար ակնհայտ հակառուսական քաղաքականություն վարել և հայտնվել 2 գերտերությունների թելադրած խաղի կանոնների պայմաններում: Կատարվածը կարելի էր իմաստավորել որպես ուկրաինացի ժողովրդի ազատ կամքի դրսևորում և իրավունք՝ ընտրելու ինտեգրման այս կամ այն ճանապարհը: Ինչ վերաբերում է Ամերիկայի և Եվրամիության դիրքորոշմանը ՌԴ-ի նկատմամբ, ապա պիտի փաստենք, որ Ռուսաստանը այն երկիրն է, որի տնտեսությունը մոտ 20-30 տոկոսով ընդգրկված է Ամերիկայի և Եվրամիության երկրների տնտեսության մեջ, ուստի թե՛ Ամերիկան, և թե՛ Եվրամիությունը այս հակամարտությունը արմատական համարել չեն կարող և, վաղ թե ուշ, կրկին նորմավորվելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, միայն ուկրաինական գործոնի համար Արևմուտքը երբեք չի գնա անվտանգության խաթարման: Որքան էլ Արևմուտքը չընդունի ղրիմյան հանրաքվեի արդյունքները, այն արդեն կայացել է և Ռուսաստանի օգտին, ուստի Արևմուտքին մնում է ժամանակի ընթացքում հաշտվել այդ փաստի հետ: Իսկ Ուկրաինան անգամ Եվրաինտեգրման պայմաններում չի կարող խուսափել ռուսական ազդեցությունից և Պուտինի փառասեր վարքից: Եվ իսկապես, եթե համեմատելու լինենք Պուտինին և Օբամային որպես լիդերներ, ապա միանշանակ նախապատվությունը կտամ Պուտինին, այլ բան է, որ չեմ կիսում իր վարած քաղաքականությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա ճնշումներ գործադրելու առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/242941975889413?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել