Ղրիմի՝ այսպես կոչված «հանրաքվեի» ժամանակ ընտրողների մոտ 93 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին միանալուն:
Կա՞ այդպիսի մարդ, որը կհավատա այս թվերին: Եթե նույնիսկ ընդունենք, որ թերակղզու 60 տոկոս ռուս բնակչությունը մի մարդու պես քվեարկել է Ռուսաստանի օգտին, բա ո՞ւր կորան Ղրիմի թաթարներն ու ուկրաինացիները:
Սա բացահայտ ցույց է տալիս, որ հանրաքվեն տեղի է ունեցել ռուսական զենքի սպառնալիքի ներքո: Եթե Պուտինն այդքան վստահ էր, որ հանրաքվեի արդյունքն իր օգտին է լինելու, ինչո՞ւ այն անցկացրեց հրացանների փողերի ներքո...
Հարցը հռետորական է եւ պատասխան չի պահանջում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Xemchian/posts/10203318517988990?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել