Այսօր Երևանում «Դ!եմ եմ» շարժումը «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ անցկացրեց հեծանվաերթˋ մարդկանց իրազեկելով եւ թռուցիկներ բաժանելովˋ ընդդեմ պարտադիր կուտակային կեսնաթոշակների մարտի 22-ին անցկացվելիք հանրահավաքի վերաբերյալ: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից եւ շարունակվեց մինչեւ Հանրապետության հրապարակ: Չգիտեմ որքանով այս պայքարը կունենա հաղթական ավարտ կամ գուցե և չուեննա էլ, ի վերջո ամեն բան ՀՀ ՍԴ-ի վճռից է կախված, սակայն այնուամենայնիվ, ինձ համար այս ամենի մեջ հետաքրքրականն այն է, որ Հայաստանում արդեն կայանում է քաղաքացիական ակտիվ ու գիտակից մի հասարակական շերտ, որ պայքարը չի համարում քար ու փայտով փողոց դուրս գալն ու ջարդել փշրելը, կամ սեփական խոհանոցներում ու բակ-բեսեդկաներում արևածաղկի սերմերի ու գարեջրի ընկերակցությամբ կամ թե ֆեյսբուքյան հարթակում իրական կամ կեղծ էջերով «հեղափոխություն» անելը, այլ սեփական օրինակով ցույց է տալիս քաղաքական պայքարի կամ քաղաքացիական ընդվզման ու քաղաքացիական անհնազանդության քաղաքակիրթ ու գրագետ եղանակը:
Չեմ ուզում խոսքս այլ ուղղությամբ զարգացնեմ, սակայն մի բան կարող եմ ասել. ներկա նախագահը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա թեկուզ միայն ու միայն նրանով, որ վերջինիս օրոք Հանրապետությունում վերջապես սկսեց կայանալ քաղաքացիական հասարակությունն ու ազատ խոսքը: Սա մարդահաճություն չէ: Չեմ կարծում եթե նախագահն ուզեր, մի ժամում ամեն բան դեռ չսկսված չէր ավարտվի, փառք Աստծո ներկայիս ուժային բոլոր կառույցներն էլ ԱԱԾ-ն էլ հիանալի գործում են ու դեռ այն կադրերն են ղեկի մոտ, ովքեր անցել են սովետական դպրոց, իսկ այդ դպրոցի կադրի համար նման ելույթներն համահավասար են պետական հեղաշրջման փորձի, որը պետք է ունենա համարժեք արձագանք սովետական մտածողության տրամաբանությամբ: Սակայն փաստն այն է, որ այս ամենով հանդերձ, այսօր մարդիկ իրենց խոսքը, իրենց ձայնը կարող են ազատորեն բարձրացնել, իրենց բողոքն ու պահանջը կարող են հստակ ու անկականդ արտահայտել: Սա իրոք լուրջ ձեռքբերում է ու անրջելի իրողություն մեր ներկայիս իրականության մեջ: Տեսանյութերից մեկում ես հանդիպեցի մի հազիվ տաս-տաներկու տարեկան մի պատանու խոսքի: Չեմ հավատա, որ ասենք ամերիկացի իրեն տարեկիցը այդքան բան իմանար, հասկանար, գիտակցեր, առավել ևս` կարողանար արտահայտվել:
Այլ կերպս ասած` տպավորությունս այնպիսին է, որ իշխանությունները իրենց այսպես ասած «քաղաքական տոլերանտությամբ» նպաստում են քաղաքացիական ընդդիմության ձևավորմանը որպես հենց իրենց առողջ ու կառուցողական քննադատող ուժի: Սա դրական ու գովելի է բոլոր առումներով, ինչպես անմիջապես ակցիաների մասնակիցների, այնպես էլ իշխանությունների:
Նյութի աղբյուր՝ http://yanpost.blogspot.com/2014/03/blog-post_4011.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել