1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա մի երիտասարդի, ով խոստացել էր կրակ բացել անցորդների վրա, եթե նրա հաղորդագրությունը չհավաքի 100 ռեթվիթ` հաղորդում է The Los Angeles Times-ը:

20-ամյա Դաքարի Դիջոն Մականուֆը Twitter-ում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է հրացանով և խոստացել է կրակել անցորդների վրա: Երիտասարդը սոցիալական ցանցում գրանցված է եղել @stillDMC անվամբ: Ոստիկանությունը կարողացել է պարզել`ում է պատկանում գրությունը և որտեղ է ապրում ամերիկացին:

Հետաքննության շրջանակներում հայտնաբերվել են լուսանկարներ, որոնցում նա հրացանով պատկերված է Լոս Անջելեսի տների տանիքների վրա:

Օգտահաշիվը ջնջվել է, իսկ երտասարդը` ձերբակալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել