Վերջապես մենք ձերբազատվեցինք կլկլոց, տնգլ-մնգլ երգեր Եվրոպա ուղարկելու մարմաջից` չհաշված, իհարկե, Հայկոյի ու Դորիանսի կատարումները, որոնք առանձնահատուկ ու շշմեցուցիչ չէին, բայց դե գոնե չէիր կարմրում: Արամ MP3-ի երգն ու կատարումը լավն էր, գուցե ամենալավը այս տարիների մեջ, բայց չեմ կարող անկեղծ չասել. սկիզբը հաճելիորեն զարմացրեց, հետո մի պահ անգամ փշաքաղվեցի, բայց վերջում, երբ սպասում էի ավելիին, երգն ավարտվեց` ինչ-որ կիսատության զգացում թողնելով... :( Արամին մաղթենք ՀԱՂԹԱՆԱԿ!!!!!! :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել