Tert.am-ը գրում է.

Tert.am–ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ԲՀԿ գործարարները իրենց բիզնեսները կորցնեն՝ տեղի տալով իշխանական ճնշումներին, ասում է, որ պատմությունից, ցավոք, հայտնի են դեպքեր, երբ որևէ քաղաքական ուժի անդամ գործարարները նրա՝ ընդդիմություն դառնալուց հետո լքում են տվյալ քաղաքական ուժը և անցնում իշխանության դաշտ: «Բայց համոզված եմ, որ իշխանությունների կողմից որևէ վտանգ չկա, և այդ պրոցեսները քաղաքական են. որևէ մեկը որևէ գործարարի չի վախեցնում, չի ստիպում այսպես կամ այնպես վարվել»:


-Տիկի՛ն Եսայան, ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել հիմա արդեն՝ նախկին ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը:Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը՝ այն նկատառմամբ, որ մինչ Հայաստանում Գագիկ Ծառուկյանի գրասենյակում տեղի են ունենում 4 ոչ իշխանական ուժերի հանդիպումներ՝ Կառավարությանն անվստահության հայտարարված օրակարգով, ԼՂՀ-ում գործադիր պաշտոն է ստանում կարկառուն ԲՀԿ-ականը:


- Շնորհավորում եմ պարոն Քուշկյանին նշանակման համար, և իրականում դրա համար շատ ուրախ եմ, որովհետև պարոն Քուշկյանը հայտնի է որպես առողջապահության ոլորտի շատ լավ, տաղանդավոր կազմակերպիչ: Եվ վստահ եմ, որ նրա աշխատանքը ԼՂ-ում շատ արդյունավետ կլինի, և շատ ուրախ եմ ղարաբաղցիների համար:


Եվ բոլորովին կապ չունի թե որևէ քաղաքական ուժ կամ այս կամ այն քաղաքական ուժն ինչ գործընթաց են սկսել, որովհետև համոզված եմ, որ հայաստանյան քաղաքական ուժերը բավականին գիտակից են և շատ լավ գիտեն երկրի խնդիրները: Եվ յուրաքանչյուրն էլ իր հնարավորությունների չափով փորձում է օգտակար լինել երկրի զարգացմանը: Եվ ինքս այստեղ որևէ դավադրություն կամ ինտրիգ չեմ տեսնում, քանի որ հասկանում եմ հարցի ենթատեքստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել