![](/static/news/b/2014/03/140511.jpg)
Footsport.am-ը գրում է.
Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ մրցափուլի առաջին խաղը տեղի ունեցավ Եկատերինաբուրգում, որտեղ տեղի Ուրալը հյուրընկալել էր Գրոզնիի Թերեքին: Մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող թիմերի հանդիպումը սկզբունքային նշանակությաուն ուներ կողմերի համար: Հանդիպման 12-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով. կոպիտ խաղի համար հեռացվեց Կուդրյաշովը: Չնայած թվային առավելությանը` դաշտի տերերը չէին կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին: Հանդիպման հանգուցալուծումը կատարվեց վերջին րոպեներին, և դրամատիկ ավարտ ունեցավ հյուրերի համար: Իսկ խաղի հերոսը Էդգար Մանուչարյանն է: Հայ ֆուտբոլիստին թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը խաղադաշտ մտցրեց 78-րդ րոպեին: Դաշտում հայտնվելուց ընդամենը 10 րոպե անց Էդգարն առաջ մղեց ուրալցիներին: Խորքից ստանալով նպատակային փոխանցում` Մանուչարյանն առաջին շարժումով կասեցրեց գնդակը, իսկ 2-րդով հարվածեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ