1. Պուտինը շատ է հիշեցնում Թայվին Լաննիսթերին. սառը վճռականություն, տրամաբանություն, մի քանի քայլ առաջ հաշվելու սովորություն, ստրատեգ ու պարզապես իշխանությունը մարմնավորող մարդ:

2. Թայվինի ժողովրդական լեզվով ասած անբարաքյաթ ժառանգորդը Տիրիոնն էր, որը մի շարք ակնհայտ առավելություններից զատ ուներ երկու թերություն՝ կարճահասակ էր ու իրոք անբարաքյաթ: Կարծում եմ երկու թերությունն էլ իդեալականորեն բնութագրում է Պուտինի ժառանգորդ Մեդվեդևին:
3. Թայվինի մյուս ժառանգը նրա դուստ Սերսեան էր, ով հիանալով հորով, իրեն ևս համարում էր հանճարեղ ու վճռական քաղաքական գործիչ և պետության երկրորդ դեմքը: Ինչպես գիտենք, երկու դեպքում էլ դա այպես չէր: Նույնն էլ Մատվիենկոյի պարագայում է. նա երբեք չի դառնա Պուտինի ժառանգը ու նա ամենևին էլ երկրորդ ամենաազդեցիկ դեմքը չէ Ռուսաստանում:

4. Վիզերիս Տարգարիենը՝ լինելով երկաթե գահի օրինական ժառանգորդը, այդպես էլ մահացավ վտարանդու կարգավիճակում, իսկ Ազատ քաղաքներում նրան անվանում էին Մուրացկան արքա, որովհետև նա բոլորին դիմում էր, որպեսզի օգնեին վերադարձնել իր գահը: Չե՞ք կարծում, որ նույնն էլ Յանուկովիչն է անում:

5. Վիզերիսի քույրը՝ Դեյեներիս Տարգարիենը բնօրինակում դրական կերպար է, ինչը չես կարող ասել Յուլիա Տիմոշենկոյի մասին, սակայն այս կոնտեքստում զուգահեռ եմ անցկկացրել այս երկուսի մեջ, որովհետև երկուսի խելքն էլ իրանցը չէր հոծ բազմությունների հետ շփվելու համար, ինչպես նաև երկուսն էլ հավակնում են «Երկաթյա գահին»:

6. «Գահերի խաղում» Վեստերոսի ներքին հարցերին ակտիվորեն խառնվում է մագիստրոս Իլլիրիոն և քողարկված քայլերով փորձում գահ բարձրացնել Դեյեներիսին: Ո՞վ կարող է լինել մեր իրականությունում ավելի լավ Իլլիրիո, եթե ոչ Բարաք Օբաման, ով սկզբում քողարկված, իսկ հետո էլ ուղղակիորեն խառնվում է Ուկրաինայի գործերին ու իր մարդուն փորձում նստացնել գահին:
7. Վերոնշյալ Իլլիրոին դա չէր անում իր ձեռքերով, այլ ուներ իր հավատարիմ մարդուն, ով ակտիվորեն ներքաշված էր գահերի խաղում ու իր սարդոստայնն էր հյուսում ամենքի շուրջ: Խոսքը իհարկե Վարիսի մասին է, իսկ Ուկրաինայում ու առհասարակ, ցանկացած երկրում, որտեղ կա ԱՄՆ դեսպանատուն, Վարիսը միշտ ԱՄՆ դեսպանն է լինում:

8-9. Վեստերոսում իրենց շահերն ունեին ոչ միայն Իլլիրիոն տեղական գահաժառանգները, այլև օտար ափերում լուրջ թափ հավաքող կրոնական մի կուլտ, որի երկու քրմերը ակտիվորեն ներքաշվել էին Վեստերոսյան զարգացումների մեջ ու դարձել էին Ռգլոր աստծո հանձնակատարները Վեստերոսում: Այդ քրմերը լեդի Մելիսանդրան (Կարմիր քրմուհին) ու Միրցի Թորոսն (Կարմիր քուրմը) էին: Ուկրաինայում էլ ԵՄ աստծո հանձնակատարներ կան՝ մեզ քաջ ծանոթ. եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն:


10. Կարմիր քրմերի կուլտին միացել էր տեղական իշխանիկներից մեկը ևս, ով 6 անգամ մահացել ու նորից հառել էր, շնորհիվ Ռգլորի: Դա լորդ Բերիկ Դոնդարիոնն էր: Դե Ուկրաինայում էլ հանձնակատարների սիրելին Կլիչկոն է, ով քաղաքական դիակ կլիներ, եթե չունենար ԵՄ աստծո աջակցությունը:

11-12. Վեստերոսում կային երկու ասպետներ, որոնք ասես կատաղած շներ լինեին ու փայլում էին իրենց դաժանությամբ ու բռնության նկատմամբ հակվածությամբ: Ավելի դաժան ու ամեհի եղբայրը Գրիգոր Քլիգանն էր, իսկ ավելի չափավորն ու հակասականը՝ կրտսեր եղբայր Սանդոր կլիգանն էր: Ուկրաինայում էլ դաժանության ու բռնության հակվածությունը բնութագրում է աջ-ազգայնական ուժերին, որոնցից ծայրահեղականներին՝ «Աջ սեկտորին» գլխավորում է Դմիտրի Յարոշը, իսկ ավելի չափավոր «Սվոբոդային»՝ Տյագնիբոկը:


13. Բայց չպետք է մոռանալ նաև նախապատմությունը: Վեստերոսի մասին մատմությունը ունի իր նախապատմությունը, որտեղ խելահեղ արքա Էյերիս Տարգարիենը կորցնում է իր գահը և հիմք դնում պետության կոլլապսին: Էյերիսը ըստ գրքի ուներ փափուկ բնավորություն, բայց աստիճանաբար գժվում է ու ամեն տեսակի դաժանության ու ստորության ունակ դառնում: Իսկը-իսկը Գորբաչովն ա մեր սիրելի:

14. Խելագար արքայի գահն ուզուրպացրեց Ռոբերտ Բարատեոնը, ով մեծ սեր ուներ գինու ու 0-ական սեր պետությունը կառավարելու նկատմամբ: Նա սնանկության դուռը հասցրեց երկիրը, ընթացքում արյան մեջ խեղդելով բոլոր ապստամբությունները: Կարծում եմ, որ ռոբերտի կերպարի նախատիպերից մեկը եղել է ալկաշ Բորիս Ելցինը, ով ուզուրպացնելով Գորբաչովի գահը՝ սնանկության դռանը հասցրեց Ռուսաստանը, արյան մեջ խեղդեց Չեչնիան ու մեծ սեր ուներ ալկոհոլի հանդեպ: Պաշտոններն էլ շռայլում էր ԽԾԲ սկզբունքով՝ իսկուիսկ, ինչպես Ռոբերտ Բարատեոնը:
15. «Գահերի խաղում» կան նաև երկրորդական բազմաթիվ կերպարներ, ինչպիսին օրինակ լորդ Կարստարկն էր ում ֆիլմում գլխատում էր Նեդ Ստարկի որդին: Կարելի էր նրան բաց թողնել ու չընդգրկել այյս ցուցակում, բայց ընդգրկեցի ու ոչ թե վարքաբանական նմանության համար... ախր էս շան տղեն ոնց որ կեղծամ ու մորուք կպցրած Լուկոշենկոն լինի :)

16. Դե էլ ո՞ւմ պետք կլիներ այս անոլոգիաների ցուցակը, եթ այնտեղ չլիներ հայկական հետք: Ֆիլմում լեդի Արրենը՝ Դաշտավայրի տիրուհին, նախընտրում է չխառնվել թագավորության մնացած մասերում տիրող խժդժությանը ու իր բարձր սարի գագաթին նստած՝ չեզոքություն է պահպանում կողմերի միջև: Իսկը մեր զգուշավոր Սերժն ա:

17. Լեդի Արրենի միակ սփոփանքն ու ուրապությունը նրա հիվանդագին ու թերզարգացած որդյակն է, ով սիրում է հեքիաթներ լսել ու նայել, թե ինչպես են Լուսնային դռից մարդկանց նետում ցած, բայց եքա էշ լինելով, դեռ մոր կրծքի կաթն է ուտում: Ինքնին՝ Ռոբերտ Արրենը վատը չէ, բայց եթե նրա ձեռքում իշխանություն լինի, այս հիվանդոտ երեխան պատուհաս կդառնա: Միակ բանը, որ պահպանում է նրան արտաքին աշխարհից ու դաժան իրականությունից՝ Լեդի Արենի խնամքն ու սերն է: Թող ինձ ների մեր Նարեկացի ու տեխնոպարկեր սիրող վարչապետը, բայց անոլոգիան ուղղակի աչք է ծակում. նայում ես վրան, սկի չես էլ ասի, որ իշխանության գլխում լինելով իսկը պատուհաս է դարձել, բայց միևնույն ժամանակ, բոլորն էլ գիտեն, որ բավ է Սերժը դադարի տիրություն անել մեր վարչապետին՝ խեղճին հում-հում կուտեն:



