Emedia.am-ը գրում է.

Ղրիմի հանրաքվեի մասին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը հանդես է եկել բլոգային գրառմամբ, կոչ անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարվել ճանաչել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքի բլոգային հարթակում կատարված գրառման մեջ մասնավորապես ասվում է. 
«Մենք բոլորս՝ ովքեր մտահոգ են Եվրոպայում խաղաղության համար, ցնցված ենք վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայում կատարվող դեպքերից: Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դեֆակտո անկախության օգտին՝վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը:

Ռուսաստանն օժանդակում է հանրաքվեին: Սակայն Մ7, ԵՄ, Անվտանգության Խորհուրդի մյուս անդամները և միջազգային հանրության մեծամասնությունը հստակ արտահայտել է, որ Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն անօրինական է: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը մարտի 11-ին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը կամ Ղրիմի ինքնավարությանը կամ անկախությանը վերաբերող ցանկացած հանրաքվե պետք է հիմնված լինի Ուկրաինայի սահմանադրության վրա և համապատասխանի միջազգային օրենքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել