Բարև օրենսդիրներ ջան: Վաղուց չէինք տեսնվել: Կարոտե՞լ էիք ինձ: Գիտեմ, գիտեմ, որ այո, բայց զսպեք ձեր զգացմունքները, խնդրում եմ: Վերջը լուրջ մարդիկ եք դարձել արդեն, ժողովուրդը ձեզ ա նայում, ի՞նչ կմտածի: Գիտե՞ք, հետևում էի ձեզ: Մանավանդ քեզ, Արփին: Շատ գործնական տեսք ունես: Հուսով եմ՝ արդեն քեզ հարմարավետ ես զգում ԱԺ-ում: Ուրախանում եմ, որ պարապ չես նստում, աշխատում ես, օրենքներ ես գրում: Մարդ չուտի, չխմի, նստի ու հետևի, թե ինչպես ես կապույտ աչքերդ սահեցնում այդ չոր օրենքների ու հոդվածների վրայով: Աբալձեծ: Ուրախացա, գիտե՞ք: Հաճելի է, որ մեզ՝ ֆեյքերիս, վերջապես անդրադարձաք: Բայց չէի մտածում, որ էդքան նեղվում եք մեզնից: Շա՞տ ենք ներվերներդ ուտում: Դե մի քիչ լավ աշխատեք էլի, տնաշեններ, ի՞նչ կլինի, մենք էլ մեզ խելոք կպահենք: Բայց ոնց հասկանում եմ, այլ տարբերակ եք գտել մեզ բացահայտելու: Ի՞նչ ա, ուզո՞ւմ եք՝ ձեր մասին նյութ գրեմ, Մեդիամոլը տանի, դուք էլ Վարուժիս ստիպեք, որ անունս ասի՞: Չհավատաք, Վարուժն էդ տղեն չի: Բայց ոնց հասկանում եմ, լուրջ եք տրամադրված մեր դեմ: Դե որ տենց ա, ձեզ ասում եմ՝ դասվիդանի, երեխեեեեք, ես գնում եմ Տանզանիա: Ասում են՝ էնտեղ հովիվների գործը կպել ա էս երկու օր ա, սաղին այփադ են տվել ու ձրի վայ-ֆայ: Գնամ, կարող ա մի հատիկ էլ ինձ հասնի, լավ բաներ գրեմ ձեր մասին: Չնեղվեք, լա՞վ: Դուք կարևորը Հայաստանի բոլոր ֆեյքերին հսկեք: Չե՞ք նեղվում, չէ՞, որ ձեր էդքան մտածած օրենքը սենց արագ շրջանցում ենք: Մի երկու տարի էլ նոր օրենք մտածեք տանզանիացիների մասին, մենք էլ տեսնենք՝ ինչ ենք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել