1in.am-ը գրում է.

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը չորս քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի դեմ, ով իրեն համարում է երկրի լեգիտիմ նախագահը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի պարտականությունները ստանձնած Օլեգ Մախնիցկին:

«Քրեական գործերից մեկը վերաբերվում է Յանուկովիչի` Ուկրաինայում պետական իշխանությունը գրավելու կոչերին, որոնք հնչեցրել է 2014թ. փետրվարի 27-ին Դոնի Ռոստովում պաշտոնական հայտարարության ժամանակ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում հայտարարել է, որ Ուկրաինայից հեռացել է իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով և շարունակում է մնալ պետության օրինական ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել