Tert.am-ը գրում է.

«Հայաստանի հանրապետական կուսակցության» գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել հանրապետությունում մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններին: 40 համայնքներում տեղի են ունեցել համայնքապետերի ընտրություններ, որոնցից 28-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները:

Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ 1 համայնքում ընտրվել է ՀՅԴ թեկնածուն, 3-ում՝ ԲՀԿ-ն, մնացած 8-ում՝ անկուսակցականները, բայց ընտրությունից հետո անկուսակցականներից չորսը ցանկություն են հայտնել ամդամակցել ՀՀԿ-ին:

Այսպիսով՝ 32 համայնքում հաջողության են հասել ՀՀԿ ներկայացուցիչները:

«Նիստում անդրադարձ է եղել նաև մարտի 29-ին կայանալիք միջազգային տնտեսական կոնֆերանսին, որը կազմակերպել է ՀՀԿ-ն, հիմնական նպատակն է՝ մեր հանրությանը ներկայացնել ՄՄ-ին անդամակցելու դրական կողմերը: Ինչպես նաև՝ քննարկել ենք Ջերմուկում և Գորիսում հունիսին կայանալիք՝ քաղաքապետի ընտրությունների հարցը»,-ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել