aronyanFootsport.am-ը գրում է.

Հավակնորդների մրցաշարում այսօր կայացած միակ արդյունավետ պարտիան  Վիշվանաթան Անանդ-  Լևոն Արոնյան մրցախաղն էր, որը, ցավոք, ավարտվեց հայ գրոսմայստերի պարտությամբ: Մամուլի ասուլիսում Արոնյանը խոստովանել է, որ թերագնահատել էր մրցակցի դիրքը: «Ինձ թվում էր, որ սևերի համար հավասար դիրք է, սակայն պարզվեց, որ սպիտակներն ուժեղ քայլ ունեն: 19-րդ քայլից հետո ես պետքէ լրջորեն մտածեի, թե ինչպես հավասարեցնեմ վիճակը, սակայն դրա փոխարեն ես տակտիկական հնարքներ էի կիրառում»,- ասել է Արոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել