1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, եթե Ղրիմում հանրաքվեն կայանա, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Եթե Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն կայանա, ԱՄՆ-ը և Եվրոպան երկուշաբթի լուրջ քայլեր կկատարեն Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Քերին:

Հիշեցնենք, որ ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, թե կարող է պատասխան միջոցների դիմել ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների դեպքում:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել