Տարիներ առաջ էր: Ազգայնական դաշտի երկու թևեր վիճում էին ու բանը հասավ հրապարակային կռվի: Այլ անուններ էլ էին տալիս, ու վտանգ կար մեծ մի պատերազմի:
Դա կանխելու նպատակով հանդիպեցի կողմերի ու նաև բոլոր նրանց հետ, ում անունները հիշատակվում էին հրապարակումներում: Պարզեցի ինչ էր կատարվել:
Հետո նույն պտույտը գործեցի երկրորդ անդամ, կողմերին ներկայացնելու չխեղաթյուրված իրականությունը:
Հետո նույն պտույտը գործեցի կողմերին հաշտեցնելու առաքելությամբ: Չէր ստացվում: Ու ասացի կողմերին՝
- Քաղաքական դաշտի մյուս ուղղութունները ներկայացնողները շուտով հեղինակազրկվելու են, ժողովրդի հույսը մնալու է ազգայնական դաշտը, բայց ահա դուք հրապարակային կռիվներ եք անում, ու եթե վաղը մի բան ուզենանք ասել ժողովրդին, պիտի հակադարձեն, թե դու՞ք չէիք, որ իրար միս էիք ուտում:
Չազդեց:
Այդ ժամանակ ասացի՝
- Ազգայնական դաշտը հեղինակազրկելը մեր ժողովրդի թշնամիների երազանքն է ու դուք ձեր պուճուրիկ շահի համար ահա իրականացնում եք թշնամու երազանքը: Ուրեմն դուք կամ փող եք վերցրել մեր թշնամիներից դա անելու համար կամ էլ էնքան էշ եք, որ դա ձրի եք անում իրենց համար:
Ազդեց:
Հրապարակային կռիվը դադարեց:
Բացառելու համար նման դեպքերի կրկնությունը հանդիպեցի ազգայնական ու ազգային դաշտում գործող խմբերի, ակումբների, նախաձեռնությունների /բայց ոչ կուսակցւթունների/ հետ, առաջարկելով ստեղծել Ազգային Կազմակերպությունների Ներկայացուցիչների Խորհուրդ /ԱԿՆԽ/, որն ազգային կարևորության այլ հարցեր քննարկելուց բացի կունենար նաև այդ դաշտում առաջացող վեճեր քննելու ու որոշումներ կայացնելու իրավասություն:
ԱԿՆԽ-ն կայացավ, ուներ մոտ քսան ներկայացուցիչ, հրավիրված էին նաև հայտնի փորձագետներ: Բավականին աշխատանք կատարվեց:
ԱԺ ընտրությունների նախաշեմին այն ժամանակավորեպես դադարեց գործել, քանի որ ոմանք մտադիր էին մասնակցել ընտրութուններին:
Դրանից հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստացել «վերագործարկել» ԱԿՆԽ-ն:
Ինքս էլ դրա անհրաժեշտությունը խորապես զգում եմ, քանի որ վերջին շրջանում հաճախակիացել են ազգային դաշտի գործիչների վրա նույն այդ դաշտից ցեխ շպրտելու դեպքերը: Հնարավոր է դրանք իրական մտահոգությունից ու անտեղյակությունից են, հնարավոր է պատվեր են:
Պարզություն մտցնելու համար դաշտւմ, բացառելու համար անտեղյակության ծնունդ ընդհարումները, նաև բացահայտելու համար պատվեր կատարողներին՝ դիմում եմ ԱԿՆԽ անդամ կառույցներին խորհուրդը վերարթնացնելու առաջարկով:
Կարող են միանալ նաև բոլոր նրանք /կառույց կամ անհատ/, ում մտահոգեց բարձրացված խնդիրը:



